2 Samuel 23:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Շարուհեան Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. Եւ նա անուանի էր այն երեքի մէջ։
Armenian Eastern Bible 1994 Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։
armenian-1853 Շարուհեան Յովաբին եղբայրը Աբեսսա այն երեք մարդոց գլխաւորն էր։ Անիկա իր նիզակը երեք հարիւր մարդոց դէմ վերցնելով՝ սպաննեց զանոնք ։ Անիկա երեքին մէջ անուանի էր։
armenian-2018 Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։
armenian-nea Աբեսսան՝ Հովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, երեքի գլխավորն էր։ Նա իր նիզակով երեք հարյուր հակառակորդ էր սպանել։