2 Samuel 21:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գովբումը Փղշտացիների հետ, եւ բեթլեհէմցի Արիէորգիմի որդի Էլէանան սպանեց Գէթացի Գողիաթին, որի նիզակի բունը ոստայնանկների գլանի պէս էր։
Armenian Eastern Bible 1994 Դարձեալ պատերազմ եղաւ Ռոբում այլազգիների դէմ, եւ բեթղեհէմացի Արիոդիմի որդի Եղէանան սպանեց գեթացի Գողիաթին, որի
armenian-1853 Նորէն Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ Գովբի մէջ ու Բեթլէհէմացի Արիովրգիմի որդին Ելէանան Գեթացի Գողիաթին եղբայրը զարկաւ, որուն նիզակին բունը ոստայնանկներու գլանին պէս էր։
armenian-2018 Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։
armenian-nea Ռովբում դարձյալ պատերազմ եղավ այլազգիների դեմ, և բեթղեհեմացի Արիոգիմի որդի Եղեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բռնակը ոստայնանկների գլան էր հիշեցնում։