2 Samuel 20:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ բոլոր իսրայէլացիները ետ քաշուեցան Դաւիթից եւ հետեւեցին Բոքորի որդի Սաբէէին. Բայց Յուդայեանները յարեցան իրանց թագաւորին Յորդանանիցը մինչեւ Երուսաղէմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ |
| armenian-1853 | Ուստի Իսրայէլի բոլոր մարդիկը Դաւիթէն զատուեցան ու Բոքորեան Սաբէէին ետեւէն գացին, բայց Յուդայի մարդիկը Յորդանանէն մինչեւ Երուսաղէմ իրենց թագաւորին հետեւեցան։ |
| armenian-2018 | Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ։ |
| armenian-nea | Ամբողջ Իսրայելը, Դավթից բաժանվելով, Բոքորիի որդի Սաբեեին հետևեց, իսկ Հուդայի երկրի մարդիկ իրենց թագավորի հետ Հորդանան գետի ափից գնացին մինչև Երուսաղեմ։ |