2 Samuel 2:23 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եւ Աբենները նիզկի ետեւի ծայրովը սնակուշտիցը զարկեց նորան, եւ նիզակը նորա ետեւիցը դուրս եկաւ. Եւ նա այնտեղ վայր ընկաւ եւ այնտեղ մեռաւ. Եւ ով որ գալիս էր՝ Ասայէլի վայր ընկած եւ մեռած տեղը կանգնում էր։
Armenian Eastern Bible 1994 Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ»։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից
armenian-1853 Բայց անիկա անոր ետեւէն դառնալ չուզեց։ Աբեններ նիզակին ետեւի ծայրովը սնակուշտէն զարկաւ ու նիզակը անոր կռնակէն ելաւ եւ հոն ինկաւ ու նոյն տեղը մեռաւ։ Ով որ Ասայէլին ինկած ու մեռած տեղը կու գար՝ կանգ կ’առնէր։
armenian-2018 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։
armenian-nea Ասայելը չուզեց հետ կանգնել։ Աբենները նիզակով հարվածեց նրա կողին, և նիզակը զիստից դուրս եկավ։ Նա ընկավ այնտեղ ու մեռավ տեղում։ Ով Ասայելի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։