2 Samuel 18:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Աբիսողոմը Դաւիթի ծառաների դիմացը հանդիպեց. Եւ Աբիսողոմը ջորի էր հեծած. Եւ ջորին մի մեծ կաղնիի թաւ ոստերի տակը մտաւ, եւ նորա գլուխը փաթաթուեցաւ կաղնիին, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի մէջտեղը, եւ նորա տակի ջորին գնաց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Աբեսաղոմը Դաւթի ծառաների դէմ դուրս եկաւ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, եւ ջորին մի մեծ կաղնու թաւ ոստերի տակը մտաւ։ |
| armenian-1853 | Աբիսողոմ Դաւիթին ծառաներուն հանդիպեցաւ։ Աբիսողոմ ջորիի վրայ հեծեր էր։ Ջորին մեծ բեւեկնիի մը թաւ ոստերուն տակ մտաւ։ Անոր գլուխը բեւեկնիէն բռնուեցաւ ու երկնքի ու երկրի մէջ կախուած մնաց։ Ջորին տակէն անցաւ գնաց ։ |
| armenian-2018 | Աբիսողոմը դեմ դիմաց հանդիպեց Դավթի ծառաներին. Աբիսողոմը ջորի էր հեծնել, և ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, և իր տակի ջորին էլ գնաց։ |
| armenian-nea | Աբեսաղոմը Դավթի ծառաների դեմ դուրս եկավ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, և ջորին մի մեծ կաղնու թավ ճյուղերի տակը մտավ։ Նրա գլուխը կաղնու ճյուղերի մեջ խճճվեց, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, իսկ ջորին նրա տակից անցավ գնաց։ |