2 Samuel 18:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Աբիսողոմին առան, եւ նորան անտառում մի մեծ փոսի մէջ գցեցին, եւ նորա վերայ մի շատ մեծ քարկոյտ դիզեցին. Եւ բոլոր Իսրայէլը փախաւ՝ ամեն մարդ իր վրանը։
Armenian Eastern Bible 1994 Յովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մէջ։ Բոլոր իսրայէլացիները փախան՝ ամէն
armenian-1853 Աբիսողոմը առին եւ զանիկա անտառին մէջ մեծ փոսի մը մէջ նետեցին ու անոր վրայ խիստ մեծ քարակոյտ մը դիզեցին։ Բոլոր Իսրայէլ փախաւ, ամէն մէկը իր վրանը։
armenian-2018 Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։
armenian-nea Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։