2 Samuel 16:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր է քո տիրոջ որդին։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա մնացել է Երուսաղէմումը. Որովհետեւ ասեց. Իսրայէլի տունը այսօր իմ հօր թագաւորութիւնը ինձ ետ կդարձնէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է. |
| armenian-1853 | Թագաւորը ըսաւ. «Հապա քու տիրոջդ որդի՞ն ուր է»։ Սիբա թագաւորին ըսաւ. «Ահա անիկա Երուսաղէմ կը նստի, քանզի ըսաւ թէ՝ ‘Այսօր Իսրայէլի տունը իմ հօրս թագաւորութիւնը ինծի պիտի դարձնէ’»։ |
| armenian-2018 | Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։ |
| armenian-nea | Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։ |