2 Samuel 16:1 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Դաւիթը բլուրի գլխից մի քիչ անցել էր, եւ ահա նորան դիմաւորեց Մեմփիբոսթէի ծառայ Սիբան երկու էշով, եւ նորանց վերայ բեռնած երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ, եւ հարիւր շարոց չոր թուզ եւ մի տիկ գինի։
Armenian Eastern Bible 1994 Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ
armenian-1853 Երբ Դաւիթ լերանը գլուխէն քիչ մը անցեր էր, ահա Մեմփիբոսթէին ծառան Սիբա զանիկա դիմաւորեց, իրեն հետ երկու էշ ունենալով, որոնց վրայ երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ ու հարիւր ամառնային պտուղ՝ ՝ ու տիկ մը գինի բեռցուցած էր։
armenian-2018 Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։
armenian-nea Դավիթը հազիվ էր հեռացել Հռովսից, երբ Մեմփիբոսթեի ծառա Սիբան նրան ընդառաջ եկավ բեռնավորված երկու էշերով։ Դրանց վրա կային երկու հարյուր նկանակ, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց արմավ և մի սափոր գինի։