2 Samuel 15:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթն ասեց իր բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղէմումն էին. Վեր կացէք եւ փախչենք. Որովհետեւ մեզ համար ազատութիւն չի լինիլ Աբիսողոմի երեսից. Շտապեցէք գնալու, մի գուցէ նա շուտով մեզ հասնէ եւ մեզ վերայ չարիք բերէ եւ քաղաքը զարկէ սուրի բերանով։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դաւիթն ասաց Երուսաղէմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելէ՛ք փախչենք, որովհետեւ մեզ փրկութիւն չկայ Աբեսաղոմի |
| armenian-1853 | Այն ատեն Դաւիթ Երուսաղէմի մէջ իրեն հետ եղող բոլոր ծառաներուն ըսաւ. «Ելէք փախչինք, քանզի Աբիսողոմին երեսէն մեզի ազատում չկայ։ Շուտ ըրէ՛ք, գացէ՛ք, չըլլայ որ անիկա շուտով մեզի հասնի ու մեր վրայ չարիք հասցնէ ու քաղաքը սուրի բերնէ անցընէ»։ |
| armenian-2018 | Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։ |
| armenian-nea | Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։ |