2 Samuel 14:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Թեկուացի կինն ասեց թագաւորին. Ինձ վերայ, ով տէր թագաւոր, լինի յանցանքը՝ իմ եւ իմ հօր տան վերայ, եւ թագաւորն ու նորա աթոռը անպարտ լինի։ |
| Armenian Eastern Bible 1994 | Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։ |
| armenian-1853 | Թեկուացի կինը թագաւորին ըսաւ. «Ո՛վ տէր իմ թագաւոր, մեղքը իմ վրաս ու իմ հօրս տանը վրայ ըլլայ, բայց թագաւորն ու անոր աթոռը անպարտ ըլլայ»։ |
| armenian-2018 | Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։ |
| armenian-nea | Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։ |