2 Samuel 14:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ահա բոլոր ազգատոհմը վեր է կացել քո աղախնի վերայ եւ ասում են՝ տուր այն իր եղբօրը զարկողին որ սպանենք նորան իր եղբօր անձի տեղ, որ նա սպանել է, եւ ժառանգն էլ կորցնենք, եւ հանգցնում են իմ այն կայծն էլ, որ մնացել է ինձ համար, չթողելով իմ մարդի համար ոչ անուն եւ ոչ մնացորդ երկրի երեսին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. «Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան |
| armenian-1853 | Ահա բոլոր ազգատոհմը քու աղախինիդ դէմ ոտքի ելան ու ըսին. ‘Իր եղբայրը մեռցնողը տուր, որպէս զի զանիկա մեռցնենք իր մեռցուցած եղբօրը կեանքին համար ու ժառանգն ալ կորսնցնենք’։ Ինծի մնացած կայծը պիտի մարեն, երկրի վրայ էրկանս անունն ու մնացորդը չպահելով»։ |
| armenian-2018 | Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։ |
| armenian-nea | Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։ |