2 Samuel 14:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի խելօք կին առաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ քեզ սգաւոր ձեւացրու եւ սուգի հանդերձ հագիր, իւղով մի օծուիր, եւ եղիր մի այնպիսի կին որ շատ օրերից ի վեր սգաւոր է մեռելի համար։
Armenian Eastern Bible 1994 Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ կին բերելով՝ ասաց նրան. «Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր,
armenian-1853 Յովաբ Թեկուէ մարդ ղրկեց եւ անկէ խելացի կին մը բերել տուաւ ու անոր ըսաւ. «Կ’աղաչեմ, քեզ սգաւոր ձեւացուր, սուգի հանդերձներ հագիր, իւղով մի՛ օծուիր ու մեռելի մը համար շատոնցմէ սուգ բռնող կնոջ մը պէս եղիր
armenian-2018 Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։
armenian-nea Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։