2 Samuel 13:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Դաւիթի եղբայր Սամաայի որդին Յովնադաբը պատասխանեց ասելով. Իմ տէրը չասէ թէ բոլոր երիտասարդներին՝ թագաւորի որդիներին սպանեցին. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել. Նորա համար որ սա Աբիսողոմի բերանովը որոշուած էր այն օրից որ նա բռնաբարեց նորա քոյր Թամարին։
Armenian Eastern Bible 1994 Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տէ՛ր արքայ, թէ՝ «Արքայի բոլոր որդիները մեռան», քանի որ միայն
armenian-1853 Դաւիթին եղբօր Սամաայի որդին Յովնադաբ ըսաւ. «Իմ տէրս թող չկարծէ թէ բոլոր երիտասարդները՝ թագաւորին որդիները՝ մեռցուցին, քանզի միայն Ամնոն մեռած է. վասն զի այս բանը Աբիսողոմին բերնովը որոշուած էր՝ անոր քոյրը Թամարը լլկած օրէն ի վեր։
armenian-2018 Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։
armenian-nea Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։