2 Samuel 12:31 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994 Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա
armenian-1853 Եւ անոր մէջ եղած ժողովուրդը հանեց ու զանոնք սղոցներու ու երկաթէ կամնասայլերու ու երկաթէ տապարներու տակ դրաւ եւ զանոնք աղիւսէ փուռէ անցուց։ Ամմոնի որդիներուն բոլոր քաղաքներուն այսպէս ըրաւ։ Դաւիթ բոլոր ժողովուրդով Երուսաղէմ դարձաւ։
armenian-2018 Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։
armenian-nea Դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթե կացինների աշխատանքների, գործի դրեց աղյուսի փռում։ Նա այսպես վարվեց նաև ամովնացիների բոլոր քաղաքներում։ Դավիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո վերադարձան Երուսաղեմ։