2 Kings 9:5 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ եկաւ. եւ ահա զօրքի իշխանները նստել էին. եւ նա ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ հետ, ով զօրագլուխ. եւ Յէուն ասեց. Մեր ամենիցը որի՞ հետ. եւ նա ասեց. Քեզ հետ, ով զօրագլուխ։ |
| Armenian Eastern Bible 1994 | որ զօրքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խօսք ունեմ քեզ ասելու»։ Յէուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ |
| armenian-1853 | Երբ հոն հասաւ, տեսաւ զօրքերու իշխանները, որոնք նստեր էին։ Անիկա ըսաւ- «Ո՛վ իշխան, քեզի խօսք մը ունիմ»։ Ու Յէու ըսաւ. «Մեզմէ որո՞ւ»։ Անիկա ըսաւ. «Քեզի՛, ո՛վ իշխան»։ |
| armenian-2018 | Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։ |
| armenian-nea | և տեսավ, որ զորքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ Մարգարեն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։ |