2 Kings 9:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր Յուդայի թագաւոր Ոքոզիան տեսաւ, փախաւ պարտէզի տան ճանապարհովը. եւ Յէուն հալածեց նորան եւ ասեց. Դորան էլ սպանեցէք այդ կառքի վերայ. եւ վիրաւորեցին նորան Յեբղաամի մօտ եղող Գուր բլուրի վերայ. նա էլ փախաւ Մակեդդով, եւ մեռաւ այնտեղ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յուդայի երկրի արքայ Օքոզիան, տեսնելով այդ, փախաւ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Յէուն հետապնդելով նրան՝ ասաց. |
| armenian-1853 | Յուդայի Ոքոզիա թագաւորը այս բանը տեսնելով՝ պարտէզի տանը ճամբայէն փախաւ։ Յէու անոր ետեւէն իյնալով՝ ըսաւ. «Ասիկա ալ կառքին վրայ զարկէք»։ Այս եղաւ Յեբղաամի քով եղող Գուր բլուրին վրայ։ Ան Մակեդդով փախաւ ու հոն մեռաւ։ |
| armenian-2018 | Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». և նրան վիրավորեցին Հեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։ |
| armenian-nea | Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։ |