2 Kings 9:26 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Իրաւի տեսայ երէկ Նաբովթի արիւնը եւ նորա որդկանց արիւնը, ասում է Տէրը, եւ պիտի հատուցանեմ քեզ այս ագարակումը, ասում է Տէրը. եւ արդ՝ վեր առ գցիր դորան ագարակը՝ Տիրոջ խօսքին համեմատ։
Armenian Eastern Bible 1994 «Ես, - ասաց Տէրը, - երէկ տեսայ Նաբոթի ու նրա որդիների արիւնը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում»։ Արդ,
armenian-1853 ‘Թէ իրաւցընէ երէկ Նաբովթի արիւնն ու անոր որդիներուն արիւնը տեսայ ու քեզի այս ագարակին մէջ պիտի հատուցանեմ’, կ’ըսէ Տէրը։ Անոր համար հիմա վերցո՛ւր զանիկա, այս ագարակին մէջ նետէ՛, Տէրոջը ըսածին պէս»։
armenian-2018 “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։
armenian-nea “Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։