2 Kings 8:29 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Յովրամ թագաւորը ետ դառաւ որ Յեզրայէլումը բժշկուի այն վէրքերիցը, որ Ասորիները տուել էին նորան Ռամովթի մէջ Ասորիների Ազայէլ թագաւորի հետ պատերազմ անելու ժամանակ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ոքոզիան իջաւ Յեզրայէլ Աքաաբեան Յովրամին տեսնելու, որովհետեւ հիւանդ էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յորամ արքան վերադարձաւ, որպէսզի Յեզրայէլում բուժուի այն վէրքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքայ |
| armenian-1853 | Եւ Յովրամ թագաւորը դարձաւ, որպէս զի Յեզրայէլի մէջ բժշկուի այն վէրքերէն, որոնք Ասորիները անոր տուեր էին Ռամովթի մէջ՝ Ասորիներու Ազայէլ թագաւորին հետ պատերազմ ըրած ատենը։ Յուդայի թագաւորը Յովրամին որդին Ոքոզիան Յեզրայէլ իջաւ, Աքաաբին որդին Յովրամը տեսնելու համար. քանզի անիկա հիւանդ էր։ |
| armenian-2018 | Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։ |
| armenian-nea | Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։ |