2 Kings 7:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը Քետացիների թագաւորներին ու Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։
Armenian Eastern Bible 1994 Տէրն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ եւ մեծ զօրքի աղաղակ լսել տուեց, եւ նրանք իրար ասացին. «Իսրայէլի
armenian-1853 Քանզի Տէրը Ասորիներու բանակին մէջ կառքերու ձայն ու ձիերու ձայն, մեծ զօրքի մը ձայն լսել տուաւ եւ իրարու ըսին. «Ահա Իսրայէլի թագաւորը Քետացիներուն թագաւորներն ու Եգիպտացիներու թագաւորները վարձքով բռնեց, որպէս զի մեր վրայ գան»։
armenian-2018 Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։
armenian-nea Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։