2 Kings 7:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։
Armenian Eastern Bible 1994 Նրա ծառաներից մէկն ասաց. «Թող մարդիկ Իսրայէլի մէջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք
armenian-1853 Անոր ծառաներէն մէկը պատասխան տուաւ ու ըսաւ. «Թող այս ձիերէն հինգը առնեն, որոնք միայն մնացած են եւ հատնելու վրայ են բոլոր Իսրայէլի բազմութեանը պէս եւ հոն երթան ու տեսնեն»։
armenian-2018 Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։
armenian-nea Նրա ծառաներից մեկն ասաց. «Թող մարդիկ Իսրայելի մեջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք»։