2 Kings 6:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ ծերերն էլ նստել էին նորա հետ. եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւիցը գալիս է։
Armenian Eastern Bible 1994 Եղիսէէն նստել էր իր տանը, ծերերի հետ։ Արքան մարդ ուղարկեց նրա մօտ, եւ երբ դեռ պատգամաւորը նրա մօտ չէր հասել,
armenian-1853 Եղիսէ իր տունը կը նստէր ու ծերերը անոր հետ կը նստէին։ Թագաւորը իր առջեւէն մարդ մը ղրկեց անոր ու պատգամաւորը դեռ չեկած՝ Եղիսէ ծերերուն ըսաւ. «Կը տեսնէ՞ք որ այս մարդասպանին որդին գլուխս առնելու մարդ ղրկեց. նայեցէ՛ք, այն մարդը եկածին պէս դուռը գոցեցէ՛ք ու զանիկա դրանը քով բռնեցէ՛ք. միթէ անոր տիրոջը ոտքերուն ձայնը անոր ետեւէն չէ՞»։
armenian-2018 Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։
armenian-nea Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։