2 Kings 4:38 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Եղիսէն ետ դառաւ Գաղգաղա։ Եւ այն երկրումը սով կար. եւ մարգարէների որդիքը նորա առաջին նստել էին. եւ նա ասեց իր ծառային. Մեծ կաթսան դիր եւ ապուր եփիր մարգարէների որդկանց համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | իսկ Եղիսէէն վերադարձաւ Գաղգաղա։Երկրում սով էր. մարգարէները նստած էին Եղիսէէի առջեւ։ Եղիսէէն իր սպասաւորին ասաց. |
| armenian-1853 | Եղիսէ Գաղգաղա դարձաւ։ Այն երկրին մէջ սով կար ու մարգարէներուն որդիները անոր առջեւ կը նստէին ու անիկա իր ծառային ըսաւ. «Մեծ կաթսան կրակին վրայ դիր եւ մարգարէներուն որդիներուն ապուր եփէ»։ |
| armenian-2018 | Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։ |
| armenian-nea | իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։ |