2 Kings 4:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մարգարէների որդկանց կնիկներից մէկն աղաղակեց դէպի Եղիսէն ասելով. Ծառադ՝ իմ մարդը մեռել է. եւ դու գիտես որ ծառադ երկիւղած էր Տէրիցը. բայց պարտատէրը եկել է որ իմ երկու երեխերքին իրան համար ծառաներ անէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մարգարէների որդիների կանանցից մէկը աղաղակում էր Եղիսէէին եւ ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ։ Դու գիտես, որ նա |
| armenian-1853 | Մարգարէներուն որդիներէն մէկուն կինը Եղիսէին աղաղակելով՝ ըսաւ. «Քու ծառադ՝ այրս մեռաւ։ Դուն քու ծառայիդ աստուածավախ ըլլալը գիտես։ Պարտատէրը եկաւ, որպէս զի իմ երկու որդիներս իբր ծառայ իրեն առնէ»։ |
| armenian-2018 | Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ |
| armenian-nea | Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։ |