2 Kings 3:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ բոլոր Մովաբացիները լսեցին, որ թագաւորներն եկել են նորանց հետ պատերազմելու, եւ բոլոր գօտի կապողները եւ նորանցից էլ մեծերը ժողովուեցան եւ կանգնեցին սահմանի վերայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագաւորները եկել են իրենց դէմ պատերազմելու, զէնք կրելու ի վիճակի եղող եւ նրանցից |
| armenian-1853 | Երբ Մովաբացիները լսեցին թէ թագաւորներ ելեր են իրենց հետ պատերազմելու, բոլոր գօտի կապելու կարողութիւն ունեցողները հաւաքուեցան ու սահմանագլուխը կեցան։ |
| armenian-2018 | Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։ |
| armenian-nea | Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, զենք կրելու ի վիճակի եղող և նրանցից ավելի տարիքավոր մարդիկ առավոտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։ |