2 Kings 24:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տէրը նորա վերայ ուղարկեց Քաղդէացիների գունդերը, եւ Ասորիների գունդերը, եւ Մովաբացիների գունդերը եւ Ամմոնի որդկանց գունդերը, եւ նորանց ուղարկեց Յուդայի վերայ, որ նորան փչացնէ Տիրոջ այն խօսքին համեմատ, որ խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռով։
Armenian Eastern Bible 1994 Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը։ Նա նրանց Հրէաստանի
armenian-1853 Տէրը անոր վրայ Քաղդեացիներու գունդեր ու Ասորացիներու գունդեր եւ Մովաբացիներու գունդեր ու Ամմոնի որդիներուն գունդերը ղրկեց։ Զանոնք Յուդայի վրայ ղրկեց, որպէս զի զանիկա կործանէ Տէրոջը խօսքին համեմատ, որ իր ծառաներուն՝ մարգարէներուն՝ միջոցով խօսեր էր։
armenian-2018 Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։
armenian-nea Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։