2 Kings 23:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ տարաւ բոլոր քահանաներին Յուդայի քաղաքներիցը, եւ պղծեց այն բարձրաւանդակները, ուր որ քահանաները խունկ էին ծխում Գաբայից մինչեւ Բերսաբէէ, եւ քանդեց դռների բարձրաւանդակները, որ քաղաքի իշխան Յեսուի դռան մուտքի մօտ են, որ քաղաքի դռան աջ կողմին է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, |
| armenian-1853 | Յուդայի քաղաքներէն բոլոր քահանաները Երուսաղէմ բերաւ ու Գաբայէն մինչեւ Բերսաբէէ քանդեց այն բարձր տեղերը, որոնց մէջ քահանաները խունկ կը ծխէին եւ քաղաքին իշխանին Յեսուին դրանը բերանը՝ քաղաքին դրանը ձախ կողմը եղող դռներուն բարձր տեղերը փլցուց։ |
| armenian-2018 | Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։ |
| armenian-nea | Նա բոլոր քրմերին հանեց Հուդայի քաղաքներից, Գաբաայից մինչև Բերսաբեե քարուքանդ արեց բարձունքները, որտեղ քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Հեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնվող տունը։ |