2 Kings 23:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած |
| armenian-1853 | Յովսիա վհուկները, նշանագէտները, թերափիմներն ու կուռքերը եւ Յուդայի երկրին մէջ ու Երուսաղէմի մէջ երեւցած բոլոր գարշութիւնները վերցուց, որպէս զի Քեղկիա քահանային՝ Տէրոջը տունը գտած գրքին մէջ գրուած օրէնքին խօսքերը հաստատէ։ |
| armenian-2018 | Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։ |
| armenian-nea | Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։ |