2 Kings 23:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յովսիան դարձրեց երեսը եւ տեսաւ այն գերեզմանները, որ այնտեղ սարի վերայ էին, եւ մարդ ուղարկեց ու առաւ այն ոսկորները գերեզմաններիցը եւ այրեց սեղանի վերայ ու պղծեց նորան Տիրոջ այն խօսքին համեմատ, որ աղաղակեց Աստուծոյ մարդը այն խօսքերը աղաղակելով։
Armenian Eastern Bible 1994 Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու
armenian-1853 Յովսիան դարձաւ ու հոն լերանը վրայի գերեզմանները տեսաւ։ Մարդ ղրկեց, գերեզմաններուն մէջի ոսկորները առաւ ու սեղանին վրայ այրելով ջնջեց, Տէրոջը խօսքին համեմատ, որ այս բաները խօսող Աստուծոյ մարդը բարձր ձայնով ըսեր էր։
armenian-2018 Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։
armenian-nea Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին,