2 Kings 23:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն բարձրաւանդակները, որ Երուսաղէմի դիմացը Ապականութեան սարի աջ կողմին էին, որ շինեց Իսրայէլի թագաւոր Սողոմոնը Սիդոնացիների գարշելի Աստարովթին եւ Մովաբացիների գարշելի Քամովսին եւ Ամմոնի որդկանց պիղծ Մեղքոմին, թագաւորը պղծեց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի |
| armenian-1853 | Թագաւորը Երուսաղէմի դէմ, Ապականութեան լերան աջ կողմը, Իսրայէլի Սողոմոն թագաւորին Սիդոնացիներուն գարշելիին՝ Աստարովթին համար ու Մովաբացիներուն գարշելիին՝ Քամովսին համար ու Ամմոնին որդիներուն գարշելիին՝ Մեղքողին համար շինած բարձր տեղերը աւերեց |
| armenian-2018 | Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։ |
| armenian-nea | Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։ |