2 Kings 22:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այդ պատճառով ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի հետ, եւ դու կդրուիս խաղաղութեամբ քո գերեզմանի մէջ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն ամեն չարիքը որ ես բերելու եմ այս երկրի վերայ։ Եւ նորանք պատասխանը տարին թագաւորին։ |
| Armenian Eastern Bible 1994 | ՚ Դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը, դու թաղուելու ես քո տեղում՝ Երուսաղէմում, եւ քո աչքերը չեն |
| armenian-1853 | Անոր համար ահա ես քեզ քու հայրերուդ պիտի խառնեմ ու խաղաղութեամբ քու գերեզմանիդ մէջ պիտի ամփոփուիս։ Այս տեղին վրայ իմ բերելու բոլոր չարիքներս քու աչքերդ պիտի չտեսնեն’»։ Ու անոնք թագաւորին պատասխան բերին։ |
| armenian-2018 | Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։ |
| armenian-nea | դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։ |