2 Kings 2:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը՝ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսէի վերայ. եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհութիւն արին նորա առաջին մինչեւ գետինը.
Armenian Eastern Bible 1994 Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»։ Նրանք եկան
armenian-1853 Երիքովի մարգարէներուն որդիները զանիկա տեսնելով՝ ըսին. «Եղիային ոգին Եղիսէին վրայ հանգչեցաւ»։ Զանիկա դիմաւորելու գացին ու գետնէն անոր խոնարհութիւն ըրին
armenian-2018 Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։
armenian-nea Երբ Երիքովի մարգարեների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսեեի վրա»։ Նրանք եկան դիմավորեցին, երկրպագեցին նրան