2 Kings 19:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
Armenian Eastern Bible 1994 Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր
armenian-1853 Ու Եզեկիա Տէրոջը առջեւ աղօթք ըրաւ ու ըսաւ. «Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ քերովբէներու վրայ կը նստիս, երկրի բոլոր թագաւորութիւններուն մէջ Աստուած միայն դուն ես. երկինքն ու երկիրը դուն ստեղծեցիր։
armenian-2018 Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
armenian-nea Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։