2 Kings 17:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ արհամարհեցին նորա կանոնները եւ նորա ուխտը, որ արել էր իրանց հայրերի հետ, եւ նորա վկայութիւնները, որ վկայել էր նորանց դէմ, եւ գնացին սնապաշտութեան ետեւից եւ իրանք էլ սնապաշտ եղան, եւ այն ազգերի ետեւից, որ նորանց շրջակայքումն էին, որոնց մասին Տէրն իրանց հրամայել էր, որ նորանց նման չանեն։
Armenian Eastern Bible 1994 Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ
armenian-1853 Անոր կանոններն ու իրենց հայրերուն հետ՝ անոր ըրած ուխտը եւ անոր տուած վկայութիւնները մէկդի ձգեցին ու սնապաշտութեան ետեւէ գացին ու սնապաշտ եղան եւ իրենց չորս կողմը գտնուած ազգերուն հետեւեցան, որոնց համար Տէրը իրենց պատուիրեր էր, որ անոնց պէս չընեն։
armenian-2018 Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։
armenian-nea Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։