2 Kings 16:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Աքազ թագաւորը հրամայեց Ուրիա քահանային ասելով. Այդ մեծ սեղանի վերայ այրիր առաւօտեան ողջակէզները եւ երեկոյեան զոհը եւ թագաւորի ողջակէզը եւ նորա զոհը. եւ երկրի բոլոր ժողովրդի ողջակէզը եւ նորանց զոհը, եւ նորանց թափելու նուէրը, եւ ողջակէզների բոլոր արիւնը եւ զոհերի բոլոր արիւնը նորա վերայ սրսկիր, իսկ այն պղնձի սեղանը ինձ համար լինի, որ այնտեղ հարցնեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ |
| armenian-1853 | Աքազ թագաւորը Ուրիա քահանային հրամայեց՝ ըսելով. «Մեծ սեղանին վրայ առտուան ողջակէզն ու իրիկուան հացի ընծան ու երկրին բոլոր ժողովուրդին ողջակէզը եւ անոնց հացի ընծան ու անոնց նուէրները պիտի մատուցանես ու ողջակէզներուն եւ զոհերուն արիւնը անոր վրայ պիտի սրսկես ու պղնձէ սեղանը իմս պիտի ըլլայ՝ հոն հարցնելու համար»։ |
| armenian-2018 | Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։ |
| armenian-nea | Աքազ արքան պատվեր տվեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրա պետք է մատուցես առավոտյան ողջակեզը և երեկոյան զոհաբերությունը, արքայի ողջակեզն ու նրա զոհաբերությունները, երկրի ժողովրդի ողջակեզները, զոհաբերություններն ու ընծաները։ Բոլոր ողջակեզների ու զոհաբերությունների արյունը նրա վրա պետք է թափես, իսկ պղնձե զոհասեղանն իմ տրամադրության տակ պետք է լինի առավոտյան»։ |