2 Kings 13:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ասեց. Բաց արա պատուհանը դէպի արեւելք. եւ նա բաց արաւ. եւ Եղիսէն ասեց. Նետը գցիր, եւ նա գցեց. Եղիսէն էլ ասեց. Տիրոջ փրկութեան նետը, եւ Ասորիների դէմ փրկութեան նետը. եւ դու պիտի յաղթես Ասորիներին Ափեկումը մինչեւ որ վերջանան։
Armenian Eastern Bible 1994 եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսէէն
armenian-1853 Ու ըսաւ. «Արեւելեան կողմի պատուհանը բա՛ց»։ Ան ալ բացաւ։ Եղիսէ ըսաւ. «Նետէ՛»։ Ան ալ նետեց։ Այն ատեն Եղիսէ ըսաւ. «Տէրոջը փրկութեանը նետը եւ Ասորիներուն վրայ տարուած յաղթանակի նետը. քանզի Ափեկի մէջ պիտի զարնես մինչեւ որ հատցնես»։
armenian-2018 Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։
armenian-nea և ասել. «Բա՛ց արևելյան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, և Եղիսեեն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսեեն ասել էր. «Սա Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հարվածես Ափեկում, մինչև որ իսպառ բնաջնջես նրանց»։