2 Kings 11:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ թագաւորին շրջապատեցէք շուրջանակի ամեն մարդ զէնքը ձեռքին. Եւ կարգերի մէջը մտնողը սպանուի. եւ թագաւորի հետը լինէք՝ նա դուրս գալիս եւ մտնելիս։
Armenian Eastern Bible 1994 եւ արքայի շուրջը պահպանութիւն անողները, զէնքերը ձեռքներին արքայի չորս կողմը թող պահպանեն, եւ ովքեր այդ շրջանից ներս
armenian-1853 Ամէն մարդ իր զէնքերը ձեռքը՝ թագաւորին չորս կողմը թող կենայ ու ով որ կարգերէն ներս մտնէ՝ պիտի սպաննէք։ Այսպէս թագաւորին քով պիտի կենաք անոր ելած ու մտած ատենը»։
armenian-2018 Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։
armenian-nea և արքայի շուրջը պահպանություն կանեք՝ ձեռքում ունենալով ձեր զենքերը, և ով շարքերին մոտենա, թող մեռնի»։ Եվ ինքը թագավորի հետ էր մտնելիս և ելնելիս։