2 Kings 10:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յէուն մարդիկ ուղարկեց բոլոր Իսրայէլին, եւ Բահաղի բոլոր պաշտօնեաներն եկան, եւ մէկ մարդ չմնաց չեկած. եւ գնացին Բահաղի տունը, եւ Բահաղի տունը լցուեցաւ ծայրէ ի ծայր։
Armenian Eastern Bible 1994 Այդ բանը հաղորդեցին բոլորին։ Յէուն Իսրայէլի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան,
armenian-1853 Յէու բոլոր Իսրայէլին պատգամաւորներ ղրկեց ու Բահաղին բոլոր ծառայութիւնը ընողները եկան, այնպէս որ բացակայ մարդ չմնաց։ Բահաղին տունը ծայրէ ծայր լեցուեցաւ։
armenian-2018 Եվ Հեուն մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։
armenian-nea Հեուն Իսրայելի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհյանը, և մեհյանը բերնեբերան լցվեց։