2 John 1:1 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Երէցը, ընտրեալ Կիւրիային, եւ նորա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ որ ճշմարտութիւնը ճանաչել են։)
Armenian Eastern Bible 1994 Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ միայն ես, այլ նաեւ
Armenian Western NT 1994? Երէցը՝ ընտրեալ տիկնոջ եւ անոր զաւակներուն, որ կը սիրեմ ճշմարտութեամբ, (ո՛չ միայն ես, այլ նաեւ բոլոր անոնք՝ որ գիտցած են ճշմարտութիւնը,)
armenian-1853 Երէցէն՝ ընտրեալ տիկնոջը ու անոր որդիներուն, որոնք ես ճշմարտութեամբ կը սիրեմ, (եւ ո՛չ միայն ես, հապա ամէնքն ալ՝ որոնք ճշմարտութիւնը կը ճանչնան,)
armenian-2017 Երէցէն՝ ընտրեալ տիկնոջը ու անոր որդիներուն, որոնք ես ճշմարտութեամբ կը սիրեմ, (եւ ո՛չ միայն ես, հապա ամէնքն ալ՝ որոնք ճշմարտութիւնը կը ճանչնան),
armenian-2018 Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են,
armenian-2019 Ես՝ Երէցս, քեզի՛ կը գրեմ, ո՜վ Աստուծմէ ընտրեալ Տիրուհի, եւ կը գրեմ որդեակներուդ, որոնք ճշմարտապէս կը սիրեմ։ Ո՛չ միայն ես, այլ՝ ճշմարտութիւնը ճանչցողները բոլորը կը սիրեն ձեզ,
armenian-nea Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները,