2 Corinthians 7:11 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ |
| Armenian Western NT 1994? | Քանի դուք տրտմեցաք Աստուծոյ ուզած կերպով, ահա՛ այդ բանը ձեր մէջ ի՜նչ փութաջանութիւն գոյացուց, նոյնիսկ ջատագովութիւն, ընդվզում, վախ, տենչանք, նախանձախնդրութիւն, վրէժխնդրութիւն. ամէն կերպով դուք ձեզի հաւանութիւն տուիք թէ այդ խնդիրին մէջ անկեղծ էք: |
| armenian-1853 | Քանզի դուք Աստուծոյ ուզածին պէս տրտմեցաք, ձեր մէջ ո՛րչափ սրտմութիւն, ո՛րչափ վախ, ո՛րչափ բաղձանք, ո՛րչափ նախանձախնդրութիւն, ո՛րչափ վրէժխնդրութիւն յառաջ բերիք. ամէն կերպով ինքզինքնիդ ցուցուցիք թէ այդ բանին մէջ մաքուր էք։ |
| armenian-2017 | քանզի դուք Աստուծոյ ուզածին պէս տրտմեցաք, ձեր մէջ ո՛րչափ սրտմութիւն, ո՛րչափ վախ, ո՛րչափ բաղձանք, ո՛րչափ նախանձախնդրութիւն, ո՛րչափ վրէժխնդրութիւն յառաջ բերիք. ամէն կերպով ինքզինքնիդ ցուցուցիք թէ այդ բանին մէջ մաքուր էք։ |
| armenian-2018 | Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։ |
| armenian-2019 | Արդ, տեսէք թէ Աստուծոյ պատճառած ցաւը ի՛նչպէս անտարբերութենէն դուրս բերաւ ձեզ եւ մղեց՝ որ դուք ձեզ արդարացնէք։ Զայրացաք, տագնապեցաք, անձկութեամբ լեցուեցաք։ Բայց յետոյ նախանձախնդրութեամբ վառեցաք եւ սխալը մէջտեղէն վերցուցիք, եւ ամէն կերպով ցոյց տուիք, թէ դուք յանցանք չունիք այդ խնդրին մէջ։ |
| armenian-nea | Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։ |