2 Corinthians 5:4 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. Որ չենք կամենում հանուիլ, այլ այն սորա վերայ հագնել. Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի։ |
| Armenian Eastern Bible 1994 | քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, |
| Armenian Western NT 1994? | Որովհետեւ մենք՝ որ այս վրանին տակն ենք, ծանրութեան տակ կը հառաչենք. ո՛չ թէ կ՚ուզենք հանուիլ, հապա՝ հագնիլ զայն ասոր վրայ, որպէսզի մահկանացութիւնը ընկղմի կեանքին մէջ: |
| armenian-1853 | Որչափ ատեն որ այս վրանին տակն ենք, կը հառաչենք ծանրութիւն քաշելով, վասն զի չենք ուզեր մեր վրայէն հանել, հապա զանիկա ասոր վրայէն հագնիլ, որպէս զի մահկանացութիւնը ընկղմի այն կեանքին մէջ։ |
| armenian-2017 | Որչափ ատեն որ այս վրանին տակն ենք, կը հառաչենք ծանրութիւն քաշելով, վասն զի չենք ուզեր մեր վրայէն հանել, հապա զանիկա ասոր վրայէն հագնիլ, որպէս զի մահկանացութիւնը ընկղմի այն կեանքին մէջ։ |
| armenian-2018 | Քանզի մենք՝ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել, այլ երկնայինը սրա վրա հագնել, որպեսզի մահկանացու մարմինը կյանքի մեջ ընկղմվի։ |
| armenian-2019 | Այո՛, որքան ատեն որ հողեղէն այս մարմինին մէջն ենք՝ կը հառաչենք, կարծես բեռան մը տակ ճնշուած. ո՛չ թէ որովհետեւ կ՚ուզենք այս մարմինը մեր վրայէն հանել, այլ կ՚ուզենք երկնայինը ասոր վրայ հագնիլ, որպէսզի այս մահկանացու մարմինը սուզուի կեանքին մէջ։ |
| armenian-nea | Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։ |