2 Corinthians 4:2 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։
Armenian Eastern Bible 1994 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծու խօսքը չնենգափոխենք, այլ
Armenian Western NT 1994? հապա հրաժարեցանք ամօթալի ծածուկ բաներէն, խորամանկութեամբ չենք ընթանար եւ Աստուծոյ խօսքը չենք խարդախեր. այլ ճշմարտութիւնը բացայայտելով մենք մեզ կը յանձնարարենք ամէն մարդու խղճմտանքին՝ Աստուծոյ առջեւ:
armenian-1853 Հապա կը հրաժարինք ամօթալի ծածուկ բաներէն ու խորամանկութիւնով չենք վարուիր եւ խարդախութիւն չենք ըներ Աստուծոյ խօսքին մէջ. հապա ճշմարտութիւնը յայտնելով՝ անձերնիս կը ներկայացնենք մարդոց խղճմտանքին՝ Աստուծոյ առջեւ։
armenian-2017 հապա կը հրաժարինք ամօթալի ծածուկ բաներէն ու խորամանկութիւնով չենք վարուիր եւ խարդախութիւն չենք ըներ Աստուծոյ խօսքին մէջ. հապա ճշմարտութիւնը յայտնելով՝ անձերնիս կը ներկայացնենք մարդոց խղճմտանքին՝ Աստուծոյ առջեւ։
armenian-2018 մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։
armenian-2019 Հրաժարած ենք վարագոյրի ետին նիւթուած ամօթալի գործերէն, այսինքն՝ խորամանկութիւն ի գործ չենք դներ եւ Աստուծոյ խօսքը չենք նենգափոխեր. այլ բացէ ի բաց ճշմարտութիւնը կը յայտարարենք, եւ ա՛յսպէս կը ներկայանանք մարդոց առջեւ, ինչպէս պիտի ընէինք Աստուծոյ առջեւ։
armenian-nea Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։