2 Corinthians 4:16 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է |
| Armenian Western NT 1994? | Հետեւաբար չենք ձանձրանար. եւ թէպէտ մեր արտաքին մարդը կ՚ապականի, ներքին մարդը օրէ օր կը նորոգուի: |
| armenian-1853 | Այս պատճառով չենք վհատիր. թէպէտ այս մեր դուրսի մարդը ապականի, սակայն մեր ներսի մարդը օրէ օր պիտի նորոգուի։ |
| armenian-2017 | Այս պատճառով չենք վհատիր. թէպէտ այս մեր դուրսի մարդը ապականի, սակայն մեր ներսի մարդը օրէ օր պիտի նորոգուի։ |
| armenian-2018 | Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ |
| armenian-2019 | Ուստի չենք թուլնար բնաւ։ Նոյնիսկ եթէ մարմնապէս հետզհետէ կը քայքայուինք, բայց ներքնապէս կը նորոգուինք օրէ օր։ |
| armenian-nea | Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։ |