2 Corinthians 13:9 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ուրախանում ենք, երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը։
Armenian Eastern Bible 1994 Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք: Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք:
Armenian Western NT 1994? Քանի որ կ՚ուրախանանք՝ երբ մենք տկար ենք, իսկ դուք՝ զօրաւոր էք. սա՛ կ՚ըղձանք նաեւ - ձեր կատարելութիւնը:
armenian-1853 Քանզի ուրախ ենք՝ երբ մենք կը տկարանանք ու դուք զօրաւոր կ’ըլլաք եւ մենք ալ այդ ձեր հաստատութեանը համար կ’աղօթենք։
armenian-2017 Քանզի ուրախ ենք՝ երբ մենք կը տկարանանք ու դուք զօրաւոր կ’ըլլաք եւ մենք ալ այդ ձեր հաստատութեանը համար կ’աղօթենք։
armenian-2018 Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։
armenian-2019 Ուրախութեամբ յանձն կ՚առնենք տկարանալ, միայն թէ դուք զօրանաք։ Ուստի կ՚աղօթենք որ հետզհետէ կատարեալ ըլլաք։
armenian-nea Ուրախ ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Հենց դրա համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք։