2 Corinthians 10:7 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երեսի՞ էք նայում. եթէ մէկն իր անձի վերայ վստահ է թէ Քրիստոսինն է, թող իր մտքումն այս էլ մտածէ, թէ ինչպէս որ նա Քրիստոսինն է, այնպէս էլ մենք ենք Քրիստոսինը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իւրաքանչիւրին դիտեցէ՛ք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր |
| Armenian Western NT 1994? | Բաներու արտաքին երեւոյթի՞ն կը նայիք: Եթէ ոեւէ մէկը կը վստահի ինքնիր վրայ՝ թէ ինք Քրիոտոսինն է, դարձեալ թող մտածէ ինքնիրմէ՝ թէ ինչպէս ինք Քրիստոսինն է, նոյնպէս ալ՝ մենք: |
| armenian-1853 | Դուրսի երեւոյթի՞ն կը նայինք։ Կա՞յ մէկը որ վստահ ըլլայ իր անձին վրայ՝ թէ ինք Քրիստոսինն է։ Ան նորէն ինքնիրմէ թող խորհի՝ թէ ինչպէս ինք Քրիստոսինն է, այնպէս ալ մենք ։ |
| armenian-2017 | Դուրսի երեւոյթի՞ն կը նայինք։ Կա՞յ մէկը որ վստահ ըլլայ իր անձին վրայ՝ թէ ինք Քրիստոսինն է։ Ան նորէն ինքնիրմէ թող խորհի՝ թէ ինչպէս ինք Քրիստոսինն է, այնպէս ալ մենք ։ |
| armenian-2018 | Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։ |
| armenian-2019 | Դուք իւրաքանչիւրը իր երեւոյթով կը դիտէք։ Ով որ ներքնապէս համոզուած է թէ ինք Քրիստոսի կը պատկանի, թող դարձեալ հետեւեալը խորհի, թէ ինչպէս որ ինք Քրիստոսի կը պատկանի՝ այնպէս նաեւ մենք Քրիստոսի կը պատկանինք։ |
| armenian-nea | Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։ |