2 Chronicles 7:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. Եւ բոլոր Իսրայէլը կանգնած էր։
Armenian Eastern Bible 1994 Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը
armenian-1853 Քահանաները իրենց պահպանութեանը համեմատ կը կենային ու Ղեւտացիները՝ Տէրոջը նուագարաններովը, որոնք Դաւիթ թագաւորը շիներ էր Տէրը գովելու համար, վասն զի անոր ողորմութիւնը յաւիտեան է։ Երբ Դաւիթ անոնց ձեռքով Տէրը օրհնեց ու քահանաները փողերը հնչեցուցին, բոլոր Իսրայէլ ոտքի վրայ կեցաւ։
armenian-2018 Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
armenian-nea Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։