2 Chronicles 6:41 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ արդ, ով Տէր Աստուած, վեր գնա քո հանգստեան տեղը, դու եւ քո զօրութեան տապանակը. Քո քահանաները, ով Տէր Աստուած, փրկութիւն հագնեն, եւ քո սուրբերն ուրախանան բարութիւնով։
Armenian Eastern Bible 1994 Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։
armenian-1853 Հիմա, ո՛վ Տէր Աստուած, քու հանգստութեանդ տեղը ելի՛ր, դուն ու քու զօրութեանդ տապանակը. ո՛վ Տէր Աստուած, թող քու քահանաներդ փրկութիւն հագնին եւ քու սուրբերդ բարութիւնով ուրախանան։
armenian-2018 Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։
armenian-nea Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, դու և քո սրբության տապանակը ելեք եկե՛ք ձեր հանգստության վայրը. քո քահանաները, Տե՛ր, Աստվա՛ծ, քո օգնությունը թող հագնեն, և քո որդիները ցնծան բարության մեջ։