2 Chronicles 6:27 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։
Armenian Eastern Bible 1994 ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով
armenian-1853 Այն ատեն դուն երկնքէն լսէ՛ եւ քու ծառաներուդ ու քու ժողովուրդիդ Իսրայէլին մեղքը ներէ՛, որպէս զի անոնց սորվեցնես այն աղէկ ճամբան՝ որուն մէջ պէտք է քալեն ու քու ժողովուրդիդ՝ իբր ժառանգութիւն տրուած երկրին վրայ անձրեւ տո՛ւր։
armenian-2018 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։
armenian-nea դու լսի՛ր նրանց երկնքից, քավի՛ր քո ծառաների և Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛ւյց տուր բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և քո ժողովրդին որպես ժառանգություն տվածդ երկրին անձրև՛ պարգևիր։