2 Chronicles 6:26 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր երկինքը գոցուի եւ անձրեւ չլինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ նորանք աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անուանը, եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառով,
Armenian Eastern Bible 1994 Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն,
armenian-1853 «Եթէ անոնց քեզի դէմ մեղք գործելուն համար երկինք գոցուի ու անձրեւ չգայ ու անոնք այս տեղ քեզի աղօթք ընեն եւ քու անուանդ փառք տան ու զանոնք նեղելուդ համար իրենց մեղքերէն դառնան,
armenian-2018 Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց,
armenian-nea Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,