2 Chronicles 6:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որ լսես ծառայիդ. Եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքիցը, եւ լսելով ներիր։
Armenian Eastern Bible 1994 Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան
armenian-1853 Նոյնպէս քու ծառայիդ եւ ժողովուրդիդ Իսրայէլին այս տեղ ըրած աղօթքը լսէ՛ այո՛, քու բնակութեանդ տեղէն, երկինքէն, լսէ՛ ու լսած ատենդ ներէ՛։
armenian-2018 Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։
armenian-nea Արդ, լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի խնդրանքը, ինչ էլ որ խնդրեն այս տեղում. լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու ողորմա՛ծ եղիր։