2 Chronicles 6:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց իրա՞ւ Աստուած կբնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան |
| armenian-1853 | «Բայց միթէ Աստուած իրաւցընէ երկրի վրայ մարդոց հետ պիտի բնակի՞։ Ահա երկինքն ու ամենաբարձր երկինքը քեզ չեն կրնար պարունակել. ո՞ւր կը մնայ այս իմ շինած տունս։ |
| armenian-2018 | Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։ |
| armenian-nea | Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։ |